Ներքին 2 ժամ առաջ - 17:15 23-09-2026

Այնտեղ աշխատող չկա, իսկ ամենավատ աշխատողը Փաշինյանն է. հարցում

Պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունն ու նրանց կատարած աշխատանքը շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Քաղաքացիների գնահատականները հաճախ տարբեր են․ ոմանք դժգոհում են կոնկրետ պաշտոնյաների գործունեությունից, մյուսներն էլ կարծում են, որ ամեն բան կարգին է, և պաշտոնյանները իրենց աշխատանքը բարեխիղճ ձևով կատարում են։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիների կարծիքով՝ ո՞վ է ամենավատ աշխատող պաշտոնյան։

Քաղաքացիներից մեկը, պատասխանելով հարցին, թե ով է Հայաստանում ամենավատ աշխատող պաշտոնյան, նշեց՝ «Մեր վարչապետը»՝ հավելելով, որ նրան կառաջարկեր մտածել Հայաստանից դուրս, հատկապես Ռուսաստանում գտնվող մարդկանց մասին։

Մեկ այլ հարցված էլ ասաց, որ ամենալավ «չաշխարտողը» պարոն Փաշինյանն է։ «Նրա անունը լսելիս ջանս դող է ընկնում, քանի որ նրա պատճառով հայրենիք եմ կորցրել»,- ասաց նա:

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ ժամանակ է պետք, և բոլոր թերությունները կուղղվեն։

Քաղաքացիներից մեկի խոսքով՝ եթե երկիրը նման վիճակում է, ապա պաշտոնյաները վատ են աշխատում։ «Առաջարկություններ կարելի է ամեն բնագավառում անել, սակայն ոչ միայն ներկայիս իշխանության, այլև նախկին բոլոր իշխանությունների ժամանակ քաղաքացիների առաջարկությունները չեն հասնում այնտեղ, որտեղ պետք է։ Այդ պատճառով՝ ես չեմ պատկերացնում՝ մենք սենց ուր ենք գնալու»,– ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։