Ախուրյանի բնակիչ, 64-ամյա Վահրամ Պիչոյանը հաշմանդամություն ունի, նրա ոտքը պրոթեզավորված է։ Տղամարդը պատմում է, որ նախկինում աշխատել է և կարողացել է հոգալ ընտանիքի կարիքները, սակայն 2020 թվականից առողջական խնդիրներ ունի։
Պիչոյանի խոսքով՝ վերջին շրջանում փոխվել է իր հաշմանդամության կարգը, ինչի հետևանքով նվազել է նաև ստացած նպաստի չափը։
«Հաշմանդամ մարդ եմ, մե պրոթեզի պատճառով կարգս իջեցրել են, նպաստս էլ են կտրել։ 46 հազար դրամով ապրել հնարավոր չէ»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց նա։
64-ամյա տղամարդը նշում է, որ ներկայիս նպաստի չափով դժվարանում է հոգալ առօրյա ծախսերը, հատկապես՝ հաշվի առնելով առողջական վիճակը։ Նրա խոսքով՝ նախկինում աշխատել է, սակայն առողջական խնդիրների պատճառով այժմ նույն հնարավորությունները չունի։
Պիչոյանը ցանկանում է, որ իր և նման իրավիճակում հայտնված մարդկանց խնդիրները պատկան մարմինների կողմից ուշադրության արժանանան։
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան