Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 22:32 16-09-2026

Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից, ես նման բան չեմ լսել, Աժ-ում ասել է Արամ Վարդևանյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։

«Ես Տիգրանաշենի մասին չեմ ասում Քյարքի, ես Տիգրանաշենի մասին ասում եմ Տիգրանաշեն, Քյարքիի մասին ասում եմ Քյարքի, եթե փոխադարձության տրամաբանությամբ նայենք, ապա Ադրբեջանը ամեն հայտարարության մեջ շեշտում է, որ իրենք միակողմանիորեն բացել են երկաթուղին ՀՀ-ի համար։ Դիվանագիտությունն այն է, որ քո առաջ դրած խնդիրը լուծես, Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը, որը Հայաստանի ներսում ու դրսում գտնվող ուժերն ակնհայտորեն սկսելու էին օգտագործել»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ