Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:09 13-02-2025

Ախուրյանցի Անոն փոշմանել է, Նիկոլ Փաշինյանը կարող է տրանսպորտով անվճար երթևեկել. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 13-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարել է, որ կարող էր տրանսպորտով անվճար երթևեկել, սակայն չի իմացել, վճարել է և իզուր չարչարվել։ «Երբ-որ մարդը 4 երեխա ունի, անվճար է տրանսպորտն իրենց համար: Երեկ էլ կարդացի, որ քաղաքապետարանը որոշում է կայացրել, որ կապ չունի՝՝ երեխաներն անչափահաս են, թե չափահաս, ես էլ ասեցի՝ փաստորեն կարող էի անվճար երթևեկել տրանսպորտով, չեմ իմացել և վճարել եմ, իզուր չարչարվել եմ: Չնայած պետք է երևի գնամ դիմեմ և քարտ ստանամ՝ որպես 4 երեխայի հայր»,- ասել է կառավարության ղեկավարը։ Հիշեցնենք՝ մայրաքաղաքում շարունակվող բոյկոտի ֆոնին Նիկոլ Փաշինյանը երեկ կրկին տրանսպորտից էր օգտվել։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ: ՀԱԿ առաջնորդի մումուլի խոսնակ Արման Մուսինյանի փոխանցմամբ՝ զրույցը տևել է շուրջ մեկուկես ժամ, շոշափվել են հայ-իրանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը և դրանց խորացման հեռանկարները։ «Նախագահն իր հիացմունքն է արտահայտել պարոն դեսպանի՝ օրերս հրավիրած չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ», - ասված է Մուսինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: Մեհդի Սոբհանին ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին: Թեհրանը դեմ է որևէ ճանապարհի, որ կլինի միջանցքի տրամաբանությամբ, շեշտել էր նա:

Նիկոլ Փաշինյանի երբեմնի աջակից Անահիտ Իգիթյանը, ով հանրությանն առավել հայտնի է որպես Ախուրյանցի Անո, զղջում է Նիկոլ Փաշինյանին աջակցելու և նրան ընտրելու համար։ Oragir.News-ի հետ զրույցում Անահիտ Իգիթյանը նշել է, որ փոշմանել է, և այժմ եթե անգամ իրեն մեշոկով գումար տան, միևնույնն է՝ Փաշինյանին չի ընտրի։ Վերջինս այժմ իր վեց հոգանոց ընտանիքի հետ ապրում է Ախուրյան համայնքում։ Տունը որտեղ ապրում են, իրենցը չէ, բարեկամի տանն են ժամանակավոր հանգրվանել։ Նշենք, որ Անահիտ Իգիթյանը այն եզակիներից էր, որ անգամ 44-օրյա պատերազմից հետո չփոխեց կարծիքը Նիկոլ Փաշինյանի մասին, իսկ 2022-ին՝ Դիմադրություն շարժման օրերին նա փորձում էր խոչընդոտել ընդդիմադիր գործիչների մուտքը Շիրակի մարզ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր հայտնել է, որ գրություն է պատրաստել ԱԱԾ տնօրեն Ամեն Աբազյանի անունով: «Տեղեկացրել եմ, որ երեկ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով մեր գործընկերուհի Քրիստինե Վարդանյանի հարցին, «Հայաստան» խմբակցությանը մեղադրել է ՀՀ դեմ հիբրիդային պատերազմի մասնակցելու ու խափանարարության մեջ, իսկ դա պարունակում է քրեական օրենսգրքի 299՝ պետական դավաճանության հոդվածի տարրեր և Նիկոլ Փաշինյանի բառացի արտասանված խոսքերը նամակում կցել եմ»,- ասաց նա: Նա ասաց, որ հորդորել է ԱԱԾ տնօրենին ընդունել այն հանցագործության մասին հաղորդում և ընթացք տալ ու իրեն տեղեկացնել ընթացքի մասին: «Ամեն անպատասխանատու հայտարարություն, որ Նիկոլ Փաշինյանը սիրում է անել անցնող վեց տարիներին, չպետք է անպատասխան մնա: Տեսնենք՝ ով է ՀՀ դեմ հիբրիդային պատերազմ արել ու անում, ով է օտար երկրների բառապաշարը ՀՀ-ում օգտագործում և ով է աշխատում հայ ժողովրդի դեմ»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում: