Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 21:31 17-09-2026

Ադրբեջանը պետք է Նախիջևանով ապահովի Հայաստան–Իրան երկաթուղային կապը. Խալիլ Շիրղոլամի

Ինչպես Հայաստանն է պատասխանատու կերպով աջակցում TRIPP ծրագրին, Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կապ ապահովում ու ներդրում ունենում խաղաղության գործընթացում, այնպես էլ Ադրբեջանը պետք է պատասխանատու կերպով ապահովի Իրանի և Հայաստանի միջև երկաթուղային կապի հնարավորությունը՝ Նախիջևանի տարածքով։ Այս մասին «TRIPP. վտանգավոր հարցերի ճամփաբաժանին» աշխատաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Հայտնում է Սպուտնիկ Արմենիան:

«Այդպիսով Ջուլֆայի և Երասխի կապի ստեղծումը կարող է Հայաստանի համար նոր ներուժ ձևավորել՝ այն դարձնելով Պարսից ծոցն ու Հնդկական օվկիանոսը Սև ծովին կապող կարևոր հանգույց»,– ասաց դեսպանը։

Սահմանադրական դատարանը որոշեց՝ TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին
Անդրադառնալով TRIPP-ի ձևավորման պատճառներին՝ Շիրղոլամին նշել է, որ հարցին կարելի է նայել երկու տեսանկյունից։ Նրա խոսքով՝ նախ անհրաժեշտ է դիտարկել այն աշխարհաքաղաքական փակուղին, որում Հայաստանը հայտնվել է պատմության տարբեր փուլերում։ Դեսպանի գնահատմամբ՝ հենց այդ իրավիճակն է նպաստել Հայաստանում այն մտածողության ձևավորմանը, որ երկիրը պետք է օգտագործի սեփական ներուժը՝ աշխարհաքաղաքական փակուղուց դուրս գալու համար։

«Կարծում եմ՝ աշխարհաքաղաքական այս մեկուսացման և սեղմվածության զգացողությունը, տնտեսական նկատառումներից էլ ավելի, մեծ դեր է ունեցել նաև մտածողության ձևավորման գործում, ինչն ի վերջո հանգեցրել է Նախիջևանն Ադրբեջանի Հանրապետության տարածքին, իսկ դրա միջոցով Թուրքիան Բաքվին կապող նախագծին Հայաստանի միանալու որոշմանը»,– նշեց Շիրղոլամին։

Միաժամանակ նա հավելեց, որ վիճելի է այն հարցը, թե նախագիծն իրականում որքանով կարող է Հայաստանին օգնել դուրս գալ մեկուսացումից։

«Այն, թե ինչպես կարող է այս նախագիծը նպաստել, որ Հայաստանը դուրս գա մեկուսացումից, վերջ տրվի այս սեղմվածությանը, վիճելի հարց է․ տարբեր կարծիքներ կարող են լինել և նույնիսկ կարող են լինել վիճաբանություններ, և միայն ժամանակը կարող է ցույց տալ՝ արդյոք դա իրականանալի՞ է, թե՞ ոչ»,– շարունակեց դիվանագետը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Ձեզ գուցե հետաքրքրի