Ուղիղ եթեր
Ավելին 36 րոպե առաջ - 16:59 05-11-2026

Տերյանի 140-ամյակի առթիվ նրա մասին խաղարկային-վավերագրական ֆիլմ կնկարահանվի

Մեծանուն հայ պոետ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի ծննդյան 140-ամյա հոբելյանի կապակցությամբ գրողին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման նպատակով լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում։

Ըստ հիմնավորման՝ ֆիլմում նոր տեխնոլոգիական գործիքների կիրառմամբ ընդգրկվելու են տարբեր ժամանակաշրջաններ և իրադարձություններ, որոնք պատմելու են Վահան Տերյանի կյանքի տարբեր դրվագների, նշանակալի դեպքերի, նրա բացառիկ գործունեության մասին, նաև լույս են սփռելու մեր գրականության և պատմության բազմաթիվ անհայտ էջերի վրա։

Այս նախաձեռնությամբ առաջին անգամ փորձ է արվում լայն կտավի ստեղծագործություն ունենալ մեծանուն հայ պոետի մասին, որը հնարավորություն կստեղծի պահպանել, արժևորել և սերունդներին փոխանցել Վահան Տերյանի ժառանգությունը:

Ֆիլմի ստեղծման համար արդեն տրամադրվել է 25972.5 հազար դրամ, որով հեղինակները իրականացրել են ֆիլմի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև նկարահանումների մի մասը, ներառելով Հայաստանում և Վրաստանում՝ պոետի ծննդավայրում եղած անհրաժեշտ տարածքներն ու հատկանշական իրադարձությունները:

Ներկայում սցենարական մտահղացման հիման վրա լիարժեք նյութի նկարահանման համար անհրաժեշտ է նկարահանումները շարունակել Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Օրենբուրգ), և տվյալ նկարահանումների ապահովման համար անհրաժեշտ է 30000,0 հազար դրամ: Ֆիլմի հետարտադրությունը և հանձնումը նախատեսված է 2027թ-ին:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
18:00 Վասակ Դարբինյանի աստեղային ժամը․ նրանք բոլորը Վասակներ են