Ուղիղ եթեր
Ներքին 43 րոպե առաջ - 18:48 16-09-2026

«Նազովրեցի» միջազգային բարեգործական հիմնադրամն իր զորակցությունն է հայտնել Հայոց եկեղեցուն

Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Նազովրեցի» միջազգային բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը՝ հիմնադիր Հայր Բենեդիկտ Քիլիի գլխավորությամբ։

Հանդիպմանը Հայր Բենեդիկտ Քիլին Նորին Սրբությանը ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը, Հայոց Եկեղեցու թեմերի և համայնքների հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող կրթական, սոցիալական ու գյուղատնտեսական ծրագրերը։

Անդրադառնալով նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին՝ հյուրերն իրենց զորակցությունը հայտնեցին Հայոց Եկեղեցուն և պատրաստակամություն հայտնեցին ջանքեր գործադրել միջազգային հարթակներում Հայոց
Եկեղեցու առաքելության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։

Այնուհետև Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց հիմնադրամի ներկայացուցիչներին՝ Հայաստանում իրականացվող բարեսիրական ծրագրերի և հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցության համար։

Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ կարիքավորներին զորակից լինելու, նրանց նկատմամաբ հոգատարության ու սիրո դրսևորումները հույս և մխիթարություն են պարգևում դժվարությունների մեջ հայտնված մարդկանց՝ զորացնելով նրանց հավատն ու լավատեսությունը։ Նորին Սրբությունը նշեց, որ մարդասիրական ծառայությունը Եկեղեցու առաքելության անբաժանելի մասն է՝ անդրադարձ կատարելով նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծրագրերին և կարիքավոր ընտանիքներին ցուցաբերվող աջակցությանը։

Վերջում Հայոց Հայրապետը հիմնադրամի պատասխանատուներին մաղթեց Աստծո օգնականությունն ու արդյունավոր ընթացք իրենց մարդասիրական առաքելության մեջ։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
22:17 Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ Ավանեսյան
20:24 Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան
20:05 Իմ WhatsApp համարով բացվել է կեղծ հաշիվ․ այս արտահայտությունն ուղղված է Նիկոլ Փաշինյանին
13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
21:10 Ալիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»
23:17 ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից
21:45 Ինչպես է վերահսկվում զինծառայողների վարկային բեռը. ԿԲ-ի պարզաբանումը