Ներքին 1 ամիս առաջ - 22:10 13-09-2026

Խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողությունը ջնջելու հաշվին

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․

«Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ներկայությամբ, Գանձասարի վանական համալիրում ցուցաբերեց լկտի և ցինիկ պահվածք՝ դատարկ գրքեր ցույց տալով և ծաղրելով մեր պատմությունը։

Արժանապատիվ, ազգային իշխանությունների պարագայում սրան պետք է հետևեր համարժեք, հստակ և կոշտ պատասխան։

Սա հայատյաց քաղաքականության հերթական դրսևորումն է՝ ուղղված ոչ միայն մեր մշակութային ժառանգության, այլև առհասարակ հայկական ինքնության դեմ։

Օկուպացված Արցախում հայկական վանքերն ու եկեղեցիները ենթարկվում են ավերման ու վերափոխման, հայկական գերեզմանոցները ոչնչացվում են, իսկ պահպանված մշակութային ժառանգությունը հետևողականորեն փորձ է արվում ներկայացնել որպես «աղվանական»։

Պետությունը, որը պարտավոր է պաշտպանել իր ժողովրդի պատմական, մշակութային և ոչ նյութական ժառանգությունը, չի կարող լռությամբ դիտարկել դրա ոչնչացումն ու յուրացումը։

Ավելին՝ երբ մի պետություն իրականացրել է էթնիկ զտում, իսկ դրանից հետո էլ շարունակում է անհանդուրժողականություն և արհամարհանք դրսևորել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ, բնական հարց է առաջանում․ հնարավո՞ր է կայուն խաղաղություն կառուցել այդ պետության հետ։

Մի բան հստակ է․ խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողությունը ջնջելու, մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և ազգային արժանապատվությունը ոտնահարելու հաշվին։

Իսկ օրվա իշխանությունների լռությունը ոչ թե ճանապարհ է դեպի խաղաղություն, այլ սեփական ժողովրդի պատմությունն ու ինքնությունը պաշտպանելու պարտականությունից հրաժարում։

Թեև, ի՞նչ սպասել կոլաբորանտ իշխանությունից, որը սինխրոն է գործում թշնամու հետ՝ հալածելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին»։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ