Ներքին 5 տարի առաջ - 11:42 01-06-2021

Արցախյան հակամարտությունը բացառիկ էր նաև նրանով, որ հարաբերական խաղաղությունը պահպանվում էր հակամարտող կողմերի ուժերի հավասարակշռության հաշվին. Թաթուլ Հակոբյան

Աղդամ կատարած այցելության ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հայերը գտնվում են խայտառակ վիճակում. նրանք բացեիբաց ընդունում են, որ չեն կարող պաշտպանել իրենց պետության սահմանները:

Սա Իլհամ Ալիևի պատասխանն էր Նիկոլ Փաշինյանի այն առաջարակին, որ զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով պետք է հեռանան սահմանից և ենթադրվող սահմանագծի երկայնքով տեղակայվեն Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող միջազգային դիտորդներ:

Վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը, ըստ երևույթին, հաստատում է ստեղծված իրավիճակի շուրջ Ալիևի տեսակետը:

«Երբ Հայաստանի գործող իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հայտարարում են, որ ցանկալի է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին տեղակայել միջազգային դիտորդներ և խաղաղապահ ուժեր, առաջին հերթին դրանով ընդունում են, որ միայնակ մենք ի վիճակի չենք վերահսկելու և պաշտպանելու սահմանի այդ հատվածը, որտեղ Ադրբեջանն իրականացնում է պարբերական ներխուժումներ, սպանում և գերեվարում է հայ զինվորականների»,-գրել է վերլուծաբանը:

Նա արձանագրում է, որ Հայաստանը ի վիճակի չէ նաև ապահովելու Արցախի անվտանգությունը, այդ պատճառով այնտեղ տեղակայվել են ռուսական խաղաղապահ ուժեր 5 տարի ժամկետով։

Ըստ նրա՝ արցախյան և ընդհանրապես հայ-ադրբեջանական հակամարտությունը բացառիկ էր նաև նրանով, որ ավելի քան 25 տարի հարաբերական խաղաղությունը պահպանվում էր ոչ թե դիտորդների ու խաղաղապահների ներկայության, այլ հակամարտող կողմերի ուժերի հավասարակշռության հաշվին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից