Մամուլ 1 ամիս առաջ - 08:26 02-09-2026

Արգամ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտին է մոտենում․ գործը կուղարկվի դատարան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի նկատմամբ հարուցված քրեական գործով նախաքննությունը մոտենում է ավարտին, և առաջիկայում վարույթը մեղադրական եզրակացությամբ կուղարկվի դատարան։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ նախաքննական մարմինը գործով, ըստ էության, այլևս ծավալուն քննչական գործողություններ չունի իրականացնելու։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ սպանության գործից անջատված վարույթը շուրջ երկու տարի քննվել է Քննչական կոմիտեում, իսկ վերջին առանցքային գործողություններից մեկը եղել է դատարանից սպանված հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանի հեռախոսը պահանջելը և դրա պարունակությունը հետազոտելը։

ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հեռախոսում առկա են եղել նամակագրություններ և տարբեր խոսակցություններ Վլասյանի ու նրա կողմից հաղորդություն ստացած անձանց միջև։ Հիշեցնենք նաև, որ այս գործով Քննչական կոմիտե էր հրավիրվել և հարցաքննվել Արգամ Աբրահամյանի կինը՝ Գագիկ Ծառուկյանի դուստր Էմմա Ծառուկյանը։ Նրա ցուցմունքների բովանդակությունը նախաքննության շահերից ելնելով չէր հրապարակվել։ Հիշեցնենք, որ Սողոմոն Վլասյանը սպանվել է 2023 թվականի ապրիլի 30-ին՝ Երևանում՝ Մյասնիկյան 2 հասցեի շենքի մոտ։

Սպանության ենթադրյալ կատարող Գեղամ Հակոբյանի գործը դեռ 2024 թվականին ուղարկվել է դատարան։ Ավելի քան երեք տարի անց՝ 2026 թվականի օգոստոսի 8-ին, գործով ձերբակալվեց Արգամ Աբրահամյանը, իսկ հաջորդ օրը նրա նկատմամբ կալանք կիրառվեց։

Քննչական կոմիտեի վարկածով՝ Աբրահամյանը, անձնական վրեժխնդրության շարժառիթով, իր անվտանգության աշխատակից Գեղամ Հակոբյանին հանձնարարել է սպանել Սողոմոն Վլասյանին։ Արգամ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ պատվերով սպանություն կատարելուն դրդելու համար։ Այսպիսով՝ ենթադրյալ կատարողի գործից ավելի քան երկու տարի անց դատարան ուղարկվելու շեմին է նաև ենթադրյալ պատվիրատուի վերաբերյալ վարույթը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան