Մամուլ 1 ամիս առաջ - 08:30 01-09-2026

Շենգավիթի տնակների բնակիչների հետ քաղաքապետարանը հանդիպում կանցկացնի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանը որոշել է հանդիպել Շենգավիթ վարչական շրջանում գտնվող այն տնակների բնակիչների հետ, որոնց տները երեկ փորձում էին քանդել։

Հիշեցնենք՝ երեկ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները Շենգավիթ վարչական շրջանում փորձել էին քանդել վեց տնակ, սակայն բնակիչները կտրականապես դեմ էին արտահայտվել այդ գործընթացին և ամեն կերպ խոչընդոտել էին քանդման աշխատանքներին։ Տնակների բնակիչների պնդմամբ՝ իրենց առանց այդ էլ ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում գտնվող ընտանիքներին պարզապես անօթևան թողնելու վտանգ էր ստեղծվում։

Դեպքը բավականին լարված իրավիճակ էր ստեղծել։ Բնակիչները հրաժարվել էին հեռանալ իրենց կացարաններից՝ պահանջելով նախ հասկանալ, թե քանդումից հետո իրենք և իրենց ընտանիքները որտեղ են ապրելու։ Արդյունքում՝ քանդման աշխատանքները չեն իրականացվել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վաղը Երևանի քաղաքապետարանը հանդիպում է կազմակերպելու Շենգավիթի այդ բնակիչների հետ։ Հանդիպման նպատակն է հասկանալ ստեղծված իրավիճակը, գնահատել բնակիչների սոցիալական պայմանները և որոշել, թե ինչ հետագա քայլեր պետք է ձեռնարկվեն։

Ուշագրավ է, որ հանդիպմանը, ըստ մեր տեղեկությունների, հրավիրվել են նաև սոցիալական ոլորտի պատասխանատուներ, որոնք պետք է ուսումնասիրեն բնակիչների խնդիրները և քննարկեն հնարավոր աջակցության տարբերակները։

Բանն այն է, որ այս մարդկանց ապրելու պայմանները, մեղմ ասած, հեռու են արժանապատիվ լինելուց։

Նրանք տարիներ շարունակ բնակվում են տնակներում, որոնք, ըստ բնակիչների ներկայացրած խնդիրների, չեն ապահովում նորմալ և անվտանգ կենցաղային պայմաններ։ Ստացվում է՝ քաղաքապետարանը մի կողմից ցանկանում է լուծել տարածքի հետ կապված իր խնդիրները, մյուս կողմից՝ դեռևս հստակ պատասխան չունի այն հարցին, թե քանդումից հետո այդ ընտանիքներն ուր պետք է գնան։

Հենց սա էլ դարձել էր բնակիչների հիմնական հակափաստարկը․ եթե քաղաքային իշխանությունը որոշում է քանդել նրանց կացարանները, ապա պետք է նախ ներկայացնի նրանց հետագա բնակության կամ աջակցության հստակ ծրագիր։

Փաստացի, երեկվա լարված իրավիճակից հետո քաղաքապետարանը ստիպված է գնալ երկխոսության ճանապարհով։ Հիմա արդեն առանցքային հարցն այն է, թե վաղվա հանդիպումը կվերածվի՞ իրական լուծումների, թե՞ հերթական քննարկման, որից հետո բնակիչները կրկին նույն անմարդկային պայմաններում կհայտնվեն»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան