Ներքին Միտք 24 րոպե առաջ - 10:59 31-08-2026

Անկախության հռչակագրից հրաժարվելը կլինի ՀՀ ինքնիշխանությանն ուղղված խայտառակ հարված. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովի ֆեկսբուքյան գրառումը.

Ի՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը։

Շատերի կարծիքով ՔՊ-ն ընտրել է Արեւմուտքի հետ ինտեգրվելու ճանապարհը։
Բայց կա նաեւ կարծիք, որ գործող ռեժիմն ընտրել է ո՜չ Արեւմուտքը, ո՜չ էլ Ռուսաստանը։
Հաշվի առնելով վերջին տարիների իրադարձությունները՝ կարելի է ոչ անհիմն կարծել,որ Հայաստանի կառավարիչներն ընտրել են Թուրքիայի հետ սերտ մերձեցման ուղին։

Դեռեւս 44-օրյա աղետալի պատերազմի ավարտից մի քանի ամիս անց Փաշինյանը հայտարարեց «Թուրքիայից դրական ազդակներ ստանալու» մասին։

Դրանից հետո նա հայտարարեց, որ ինքը վատ չի զգում, երբ իրեն թուրք են անվանում։
Այս հայտարարություններին հետեւեցին նաեւ կոնկրետ գործողություններ։

Սկզբում Թուրքիա գործուղվեց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը, իսկ դրանից հետո արդեն Էրդողանի երդմնակալությանը մասնակցեց հենց Նիկոլ Փաշինյանը, ով դեռեւս 2020-ի աշնանը կանադական հեղինակավոր «The Globe and Mail» պարբերականի հետ հարցազրույցում ասել էր. «Անցել է հարյուր տարի, և Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը»։

Նույն հարցազրույցում իշխող թիմի առաջնորդն ասել է.

«Մերձավոր Արևելքից ներմուծված ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորության ներքո»։

Իսկ անդրադառնալով հնարավոր հրադադարին՝ Փաշինյանը նշել է. «Հրադադար կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե Թուրքիան հեռացվի Հարավային Կովկասից»:

Ի՞նչ փոխվեց Թուրքիայի քաղաքականության մեջ։

Ինչու՞ 2020-ին Փաշինյանը Թուրքիային համարում էր պոտենցիալ ցեղասպան պետություն ու կոչ էր անում Թուրքիային հեռացնել Հարավային Կովկասից, իսկ տարիներ անց Էրդողանի տարածաշրջանային աշխարհակարգի մասին հեղինակած գիրքը պինդ սեղմում էր կրծքավանդակին։

Ո՞րն է պատճառը, որ Հայաստանի կառավարիչն ու նրա որոշ թիմակիցներ վիճելի եւ մերժելի հայտարարություններ են անում ՀՀ Անկախության հռչակագրի, Հայոց ցեղասպանության,
Արեւմտյան Հայաստանի ու Արարատի խորհրդի վերաբերյալ։

Բանը հասել էր նրան, որ ասուլիսներից մեկի ժամանակ ՔՊ ղեկավարը ըստ էության Հայաստանի անվտանգային սպառնալիք համարեց ոչ թե Թուրքիային, այլ՝ «ռուսական ռազմական ներկայությունը»։
Այստեղ հարկ է նշել, որ պատմական ու դիվանագիտական փաստերի համաձայն Թուրքիան 1992-1993թթ. երեք անգամ մոտ էր ՀՀ-ի դեմ ռազմական գործողություններ սկսելու։

Եվ նույն այդ փաստերի համաձայն, բացառապես ՌԴ-ի կոշտ վարքագծի պատճառով թուրքական վերնախավը հրաժարվեց «Հայաստանին չափավոր հարված հասցնելու» իր մտադրությունից։
Պետք է հստակ գիտակցել որ Հայաստանի սպառնալիքը մնում են Ադրբեջանն ու Թուրքիան։
Նման սպառնալիքի պայմաններում քաղաքական կարճատեսություն է առաջնորդվել թուրք-ադրբեջանական օրակարգով։

Կա կարծիք,որ Թուրքիայի ազդեցության կտրուկ ու անհամաչափ աճը կարող է ձեռնտու լինել նաեւ Արեւմուտքին, քանի որ նման իրավիճակում թուլանում են ՌԴ-ի դիրքերը։

Գաղտնիք չէ, որ Արեւմուտքն ցանկանում է տարածաշրջանն առանց ռուսների, ՌԴ-ն՝ պահպանել իր դիրքերը կամ հնարավորինս քիչ կորուստներ արձանագրել,Թուրքիան՝ Հայաստանում իր ազդեցությունն ապահովել, իսկ Ադրբեջանը՝ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը ստանալ ու հասնել ՀՀ Անկախության հռչակագրի չեղարկման։

Իսկ ի՞նչ է ուզում ՀՀ իշխանությունը. ամեն գնով պահպանել ու պաշտպանել սեփական իշխանությունը՝ ահա նրանց միակ նպատակը։

Մեր կարծիքով անթույլատրելի է ՀՀ Անկախության հռչակագրից հրաժարվելը։
Դա կլինի ՀՀ ինքնիշխանությանն ուղղված խայտառակ հարված։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան
19:12 Էկոպարեկները կոչ են անում որսորդներին որսն իրականացնել սահմանված կարգով