Մամուլ 1 ամիս առաջ - 08:43 29-08-2026

«Հրապարակ». Վարդենիսի ճամբարափոխ եղած համայնքապետը ամեն կերպ փորձում է իր հավատարմությունը ցույց տալ Փաշինյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես մի շարք համայնքներում, Վարդենիսում ևս աշնանը տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Այժմ համայնքում մեծ թափով ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում։

Վարդենիսի Իսակովի փողոցում, օրինակ, նախորդ ամիս 1435 մ երկարությամբ վերանորոգման աշխատանքներ են սկսվել, որի համար համաֆինանսավորմամբ հատկացվել է 164 մլն 220 հազար դրամ։ Այս փողոցը չէր վերանորոգվել շուրջ 40 տարի, հիմա դրա համար ամենանպաստավոր ժամանակն է՝ ընտրությունների նախօրյակը։

Վարդենիսի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար էլ համայնքի բյուջեից 107 մլն 900 հազար դրամ է հատկացվել։ Օրերս էլ Սոթք բնակավայրում ոռոգման համակարգը գործարկեցին՝ կարմիր ժապավեն կտրելով։ Այս ամենը լուսաբանվում է համայնքապետ Ահարոն Խաչատրյանի մասնակցությամբ ֆոտոշարքով։

Համայնքապետարանի էջում անգամ մանկապարտեզների հանդեսներն ու 4 տասնյակ անապահով երեխաներին ճամբար ուղարկելու լուսանկարներն են հրապարակվում, որտեղ բաց տեղադրված են խոցելի խմբի երեխաների դեմքերը։ Նախ որպես ընդդիմադիր ընտրված, ապա ճամբարափոխ եղած համայնքապետ Ահարոն Խաչատրյանն ամեն կերպ փորձում է իր հավատարմությունը ցույց տալ Փաշինյանին։

Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը ևս նախկինում թունդ ընդդիմադիր էր, հիմա մտերիմ ընկերոջ` Ահարոն Խաչատրյանի հետ միասին սատարում է ՔՊ-ին։ Մեր տեղեկություններով, Ավետյանն այս անգամ չի առաջադրվելու, աջակցելու է Խաչատրյանին, որը ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է լինելու»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան