Ներքին Մշակույթ 1 ամիս առաջ - 14:58 28-08-2026

Երիցվանքում պեղումները նոր բացահայտումներ են արել համալիրի պատմության վերաբերյալ

Սյունիքի մարզի Կապան համայնքում գտնվող Երիցվանք վանական համալիրի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցում ավարտվել է հնագիտական պեղումների առաջին փուլը։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, հնագիտական արշավախումբը պեղումներ է իրականացրել հուլիս-օգոստոս ամիսներին։

Ըստ ավանդության՝ Երիցվանքը հիմնադրել է Սյունյաց եպիսկոպոս Երիցակը 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին։

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ պեղումների արդյունքները, մասնավորապես, հաստատել են այն ենթադրությունը, որ Երիցվանքը, հավանաբար, 10-11-րդ դարերում շրջապատվել է կրկնակի պարիսպներով և վերածվել անառիկ ամրոցի։

12-13-րդ դարերում համալիրի հյուսիսային կողմում կառուցվել է կրկնահարկ մատուռ-դամբարան։ Պեղումներն ավարտվել են, սակայն հնագետները շարունակում են հայտնաբերված գտածոների ուսումնասիրությունը՝ դրանց պատմությունն ու նշանակությունը պարզելու նպատակով։

Հնագիտական աշխատանքներին զուգահեռ իրականացվում են նաև համալիրի մեծ եկեղեցու վերականգնման նախագծի պատրաստման աշխատանքները։ Փոքր եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկայում։

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը