Մամուլ 1 ամիս առաջ - 08:50 28-08-2026

Վարչությունը՝ լուծարման շեմին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Երեկ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը հրաժարական ներկայացրեց: Մենք տեղեկացանք՝ բուն պատճառն այն է, որ առաջիկայում այդ վարչությունը վերակազմավորվելու է եւ վերածվելու է փոքր բաժնի, որը միայն մանկապարտեզներով կզբաղվի։

Մեր տեղեկություններով՝ պատճառը կրթության ոլորտում լիազորությունների վերաբաշխումն է։ Գործընթացն արդեն իսկ մեկնարկել է մարզերում․ սեպտեմբերից մարզպետարաններից դպրոցների կառավարման մի շարք գործառույթներ փոխանցվել են ԿԳՄՍ նախարարությանը, ուստի մարզպետարաններում նման մեծ բաժիններ պահելն այլեւս անիմաստ է։ 2027 թվականի սեպտեմբերից նույնը նախատեսվում է իրականացնել Երեւանում․ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությունից դպրոցները կանցնեն ԿԳՄՍՆ-ի ենթակայության ներքո։ Թեեւ դեռ քաղաքապետարանում վերջնական որոշում չկա, բայց քննարկվում է հարցը, թե արդյո՞ք միայն մանկապարտեզների հարցերով առանձին վարչություն պահելու անհրաժեշտություն կա, գուցե այն վերակազմավորել բաժնի՞։

Ինչ վերաբերում է Մարգարիտ Խաչատրյանի անսպասելի հրաժարականին, ըստ էության, դեռ մեկ տարի վարչությունը գործելու է, մեզ ասացին, որ նա լավ առաջարկ է ստացել եւ նախընտրել է ժամանակից շուտ հեռանալ` չսպասելով կառուցվածքային փոփոխություններին։ ԿԳՄՍՆ-ից մեզ հավաստիացրին, որ Խաչատրյանին նախարարությունում որեւէ պաշտոնի նշանակելու վերաբերյալ գործընթաց չկա։


Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան