Հայաստանը Ռուսաստանի վրա ոչ մի բան չի գցում, լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե ստացվում է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանն ու Ռուսաստանը գցում են իրար վրա։
«Մենք թափանցիկ, հրապարակային ու ազնիվ ձևով արտահայտում ենք մեր դիրքորոշումները, հարգում ենք ուրիշների դիրքորոշումները»,- ասաց նա։
Փաշինյանը հարգանք է ակնկալում Ռուսաստանից հայկական կողմի դիրքորոշումների վերաբերյալ։