Միտք Ներքին 4 տարի առաջ - 09:30 25-06-2022

Միայն մենք ենք խաղաղն ու անվրդովն այս խառնաշփոթում, երբ մեզ վրա վիճակ են գցում

Քաղաքական հեղհեղուկ, անկայուն ու անհաստատ իրավիճակում գտնվող Հայաստանում մի բան հստակ է, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը դարձրել է բաց հրապարակ, ոտի կոխան աշխարհի առաջ, այն աշխարհի, որի ձեռքերն ինչ-որ բան են փնտրում և հասանելիքն ու բաժինն են ուզում վերցնել: Զարմանալի է, որ այս փոքրիկ, աննշան, քարտեզի վրա աղոտ նշմարվող երկրում գերտերությունների շահերը կարող են բախվել և ամեն մեկը պատառ ստանալու ակնկալիք ունենա: Միայն մենք ենք խաղաղն ու անվրդովն այս խառնաշփոթում, երբ մեզ վրա վիճակ են գցում: Մեր շահը հետապնդելու և մեր պատառը պահպանելու փոխարեն՝ դարձել ենք և՛ բարեկամի, և՛ օտարի, անգամ թշնամու շահերի սպասարկուն՝ ինքնակամ, պատրաստ ու աջակցող:

ԱՄՆ-ն փողեր է ներդնում այստեղ՝ մեզ ժողովրդավարության ու խաղաղության պատրաստելու նպատակով, և բացահայտ հայտարարում է, որ պաշտպանում է 2018թ․-ի հեղափոխությունը և 2021թ․-ի ընտրությունները: Ինչո՞ւ է այդքան շահագրգռված մեր երկրում ժողովրդավարությամբ և խաղաղությամբ՝ սեփական գրպանից փող ծախսելով: Թուրքիան հանկարծ բարեկամական քայլ է անում, առաջարկում է շրջափակումը վերացնել, սահմանը բացել, դիվանագիտական հարաբերություններ ստեղծել՝ նշելով, որ այդ ամենն անում է, որպեսզի հայերի համար լավ լինի, որ Հայաստանը զարգանա և հայերը լավ ապրեն: Մտահոգված է մեզ համար: Մի քիչ զարմանալի չե՞ն այդ սերն ու բարեհաճությունը: Ադրբեջանն էլ պարբերաբար մեղադրանքներ է հնչեցնում, ցավ ու ափսոսանք հայտնում, թե հայերը չեն ուզում բռնել խաղաղության ու բարեկամության նպատակով իրենց մեկնած մարդասիրական ձեռքը: Այն մարդասիրական ձեռքը, որ պարբերաբար սահմանին մեր զինորներին է սպանում:

Սա երևացող երեսն է, իսկ ի՞նչ տեսք ունի քողարկված աստառը: ԱՄՆ-ի ճիգ ու ջանքը ռուսական ներկայությունը Հայսատանից և Արցախից դուրս մղելն են: Թուրքիային առաջին ձեռք պետք է միջանցք ու ճանապարհ՝ դեպի Ադրբեջան ազատ ելումուտի համար: Ադրբեջանին էլ պետք են Արցախն ու Հայաստանն առանց հայերի: Իսկ Ռուսաստանին հետաքրքիր ենք որպես ռազմաբազայի տարածք և՛ Արցախում, և՛ Հայաստանում: Մե՞նք ինչ ենք որոշում՝ ճոճվել այդ ուժերի արանքո՞ւմ․ կա՛մ թուրքական վիլայեթ, կա՛մ ռուսական գուբերնա, ինչպես բախտը կվճռի:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի