Սպորտ 1 ժամ առաջ - 23:53 26-08-2026

Սամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարում

82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող ըմբշամարտի Poland Open միջազգային մրցաշարում։

Հայ ըմբիշը եզրափակչում 7-0 հաշվով հաղթել է Սերբիայի ներկայացուցիչ Անտալ Վամոշին: 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը նվաճել է արծաթե մեդալ։

72 կգ քաշային Գասպար Տերտերյանն ու 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը մեդալ չեն նվաճել: