Սպորտ 1 ամիս առաջ - 23:08 26-08-2026

«Լեռնային Արցախը» հաղթեց «Էկովիլին»

Հայաստանի գավաթի խաղարկության 2026/27 մրցաշրջանի նախնական փուլի շրջանակում Չարենցավանի քաղաքային մարզադաշտում «Լեռնային Արցախը» ուժերը չափեց սիրողական լիգան ներկայացնող «Էկովիլի» հետ։ Հանդիպումն անցավ նոմինալ տանտերերի բացահայտ առավելությամբ և ավարտվեց 5-0 հաշվով։

Հաղթողների կազմում փայլուն հանդիպում անցկացրեց Վուտլարհի Բալոյին՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ. նա աչքի ընկավ 2-րդ, 15-րդ և 66-րդ րոպեներին։ Հանդիպման երկրորդ խաղակեսում՝ 50-րդ րոպեին, «Էկովիլի» կազմից կարմիր քարտով հեռացվեց Հրանտ Գևորգյանը՝ իր թիմին թողնելով 10 հոգով։

Խաղավերջում տանտերերի առավելությունն էլ ավելի մեծացրին Լևոն Աղեկյանն ու Սուրեն Հարությունյանը՝ 85-րդ և 87-րդ րոպեներին խփելով մեկական գնդակ և ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։

Այս հաղթանակի շնորհիվ «Լեռնային Արցախը» նվաճեց Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի ուղեգիր։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան