Արտաքին 1 ամիս առաջ - 18:11 25-08-2026

Վանա լճում լողացող երեխաների մազերը դեղնում են

Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վանա լիճը ամառային արձակուրդների ընթացքում դարձել է ափամերձ շրջաններում բնակվող երեխաների առօրյայի մի մասը։ Նրանք երկար ժամանակ են անցկացնում լճում։ Սոդայով հարուստ Վանի ջրում երկար ժամանակ մնալուց հետո երեխաների մազերի գույնը սկսել է դեղնել։

Երեխաները պատմում են, որ իրենց շատ է դուր գալիս այդ փոփոխությունը, թեև դպրոցում ուսուցիչները հաճախ կարծում են, թե նրանք ներկել են մազերը։ Մազերի դեղնացումը ժամանակավոր բնույթ է կրում. ձմռան ամիսներին երեխաների մազերը կրկին ստանում են իրենց բնական սև գույնը։ Գույնի լիարժեք վերականգնումը տեղի է ունենում մի քանի ամսում՝ մազերը կտրելուց հետո։

Տեղի բնակիչները նշում են, որ այս երևույթը նկատվում է միայն այն երեխաների մոտ, ովքեր լճից դուրս գալուց հետո մազերը չեն լվանում։ Նրանք, ովքեր լողալուց հետո մազերը անմիջապես լվանում են քաղցրահամ ջրով, խուսափում են գույնի փոփոխությունից։

Նշենք, որ Վանա լիճը գտնվում է ծովի մակարդակից 1700մ բարձրության վրա, ունի 3713 քկմ տարածք և տեղ-տեղ հասնում է մինչև 451մ խորության: Լիճը հայտնի է իր բնական գեղեցկությամբ և սոդայով հարուստ ջրով։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով