Արտաքին 1 տարի առաջ - 18:26 29-01-2025

Վանա լճում ջրի մակարդակն օր օրի իջնում է

Վանա լճում ջրի մակարդակը օրեցօր նվազում է։ Լուսանկարներ և տեսանյութ է հրապարկվել, որտեղ երևում է, թե ինչ տեսք ունի լիճը։ Ջրի մակարդակը շարունակում է իջնել երաշտի, ջերմաստիճանի բարձրացման և տեղումների նվազման պատճառով, ինչպես նաև գոլորշիացման հետևանքով։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Ջրի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով ի հայտ են եկել հարյուրավոր միկրոբիալիտներ՝ միկրոօրգանիզմների կողմից ձևավորված նստվածքներ։

Տեղացիներից մեկը նշել է, որ իրենց անհանգստացնում է լճի չորացումը։ Նա հույս է հայտնել, որ առատ տեղումներ կլինեն և լիճը կվերադառնա իր նախկին տեսքին։

Նշենք, որ Վանա լիճն (Բզնունյաց ծով) անհոսք աղի լիճ է Հայկական լեռնաշխարհում, ներկայիս Թուրքիայի արևելքում։ Լիճն ունի 4 կղզի՝ Աղթամար, Կտուց, Լիմ և Արտեր։ Մակերեսը 3712 քկմ է, առավելագույն լայնությունը՝ 51 կմ, իսկ խորությունը՝ մինչև 145 մ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում