Մամուլ 1 ամիս առաջ - 08:33 25-08-2026

Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս լրատվամիջոցներով տեղեկություններ շրջանառվեցին, որ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել հետ կանչել ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին: Մեր աղբյուրները պնդում են, որ ներկայում կան դեսպանի պաշտոնի մի քանի թեկնածուներ, սակայն ամենահավանական թեկնածուն համարվում է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: Դե, առնվազն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առավել հակված է նրան «գործուղել» Ռուսաստան:

Բանն այն է, որ Սաֆարյանը, ի թիվս այլ ուղղությունների, փաստացի համակարգում է նաև Եվրասիական տարածաշրջանի (Ռուսաստան, ԱՊՀ այլ երկրներ) ուղղությունը: Ասում են, որ նա նորմալ կապեր ունի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանի քաղաքական ու դիվանագիտական դաշտի այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Մյուս կողմից՝ ուշագրավ է, որ նրա «ուղղություններից» է բազմակողմ դիվանագիտությունը. վերջին շրջանում նա է հենց ներկայացրել Հայաստանը «Բազմակողմ ուղիներ. կարգի վերականգնում թուլացող բազմակողմ համակարգում» խորագրով պանելային քննարկմանը և Դուբրովնիկիի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև. բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով պանելային քննարկմանը։

Բացի այդ, մեր տեղեկություններով, Արարատ Միրզոյանը ԱԳ նախարարի տեղակալի նոր թեկնածու ունի, որի անունը, սակայն, մեր աղբյուրը դեռևս չնշեց:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան