Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտվել միջազգային հանցավոր խմբավորման ղեկավարին, որը գողացված անձնական տվյալների միջոցով յուրացրել էր ավելի քան 27․2 միլիոն դոլար։
Ինչպես հայտնում է BBC-ն, կիբերհանցագործների թիրախում էին հայտնվել հարավկորեական խոշորագույն ընկերությունների ղեկավարներն ու հայտնի աստղերը: Զոհերի թվին էր դասվել նաև BTS խմբի աստղ Չոնգուկը, որի HYBE ընկերության 8.4 միլիարդ վոն արժողությամբ բաժնետոմսերը փորձել էին գողանալ:
Բարեբախտաբար, երգչի գործակալության արագ արձագանքման շնորհիվ ֆինանսական կորուստներից հաջողվել է խուսափել:
Դատարանը նշել է, որ հանցագործը հատուկ թիրախավորել է անպաշտպան մեծահարուստներին և չի ցուցաբերել որևէ զղջում:
Թամարա Քալանթարյան