Մամուլ 1 ամիս առաջ - 09:00 20-08-2026

Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում

Սփյուռքի խնդիրը կարծես լակմուսի թուղթ լինի նրա, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի համար քաղաքականությունը անհոդաբաշխ, իրար հետ չկապակցված գործողությունների ու ելույթների մի ամբողջություն է, ինչպես մի անգամ ասաց դասականը` մի իսկական խենթանոց։

Հրազդանի իբր ԱԲ «գործարանի» բացման ժամանակ լսեցինք դիֆերամբներ սփյուռքահայ այն գործիչների մասին, ովքեր ուղղորդել էին համաշխարհային հսկա կորպորացիաներին համագործակցել Հայաստանի հետ։

Երբ հետևեց տխրահռչակ պատգամավոր Արման Եղոյանի ելույթը այն մասին, որ սփյուռքը Հայաստանին պետք չէ, որովհետև սփյուռք չկա։ Եվ ահա նիկոլական գժանոցի վերջին ակորդը. Համաշխարհային հայկական երրորդ գագաթաժողովն է սպասվում։

Ի դեպ, առաջինն ու երկրորդը կարծես հայտնի չէ, թե ինչ տվեցին։ Բարձրագոչ անունը կրող միջացառումը 3֊4 օրվա ընթացքում կլանելու է 294 միլիոն 78 հազար դրամ պետական բյուջեից։

«Մերիդիան էքպո» անունը կրող համալիրում գագաթաժողովին 50 երկրից մասնակցելու են 600 սփյուռքահայեր և Հայաստանի Հանրապետությունից թվով 200 ներկայացուցիչներ։

Մի խոսքով, «գժե՛ր, գժվե՛ք» կարգախոսը դեռ ակտուալ է։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան