Մամուլ 1 ամիս առաջ - 08:54 20-08-2026

Մութ ամպեր Սինանյանի ու Թադեւոսյանի գլխին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության բարձր օղակներում քննարկվում են նաեւ սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանի, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանի պաշտոնանկության հարցերը։

Սինանյանի պաշտոնի թեկնածուի անունն էլ է շրջանառվում․ նա հուլիսի 1-ին ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից ազատված սփյուռքահայ Դանիել Դանիելյանն է, որը ԿԳՄՍՆ-ում համակարգում էր մշակույթի ոլորտը։ Ինչ վերաբերում է ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանին, որին հենց առաջին օրվանից համակարգը չընդունեց իր երիտասարդ տարիքի եւ սեռի պատճառով, քանի որ համակարգում հիմնականում տղամարդիկ են աշխատել՝ զինվորականներ, ճանապարհ անցած եւ կալանավայրերի բարդ համակարգից գլուխ հանող տարիքն առած մարդիկ։

Նրա աշխատանքից դժգոհություններն այնքան շատ են, որ դրանք հասել են ամենավերեւ, սակայն արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ամեն գնով պահում է իր ընկերուհուն եւ անձամբ է խնդրել Նիկոլ Փաշինյանին՝ էլի շանս տալ նրան, ու առաջարկել է համակարգի հետ կապված քննարկում կազմակերպել վարչապետի մոտ, որտեղ իրենք կապացուցեն, որ, անկախ դժգոհություններից, իրականում Թադեւոսյանը լավ է աշխատում։ Ասում են՝ Փաշինյանը համաձայնել է քննարկման առաջարկին։

Ի դեպ, տիկնոջ պաշտոնանկության հարցում ամենաշահագրգիռը նրա տեղակալն է, որը պետի աթոռին նստելու հավակնություններ ունի։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան