Ներքին Արտաքին 2 ամիս առաջ - 00:07 17-08-2026

Ֆրանսիայում կայծակը հարվածել է եկեղեցուն․ այրվել է 41 մետրանոց զանգակատունը

Կայծակը հարվածել է Սուրբ Մարիամ Մագթաղենացու եկեղեցու զանգակատանը՝ Ֆրանսիայի արևմտյան Ավերոն դեպարտամենտի Սեն-Սալվադու գյուղում, ինչից հետո շենքի վերին հատվածում հրդեհ է բռնկվել, հայտնում է Le Figaro-ն։

Հրդեհը բռնկվել է օգոստոսի 15-ի երեկոյան՝ ուժեղ ամպրոպի ժամանակ։ Հրշեջները արագ ժամանել են դեպքի վայր և մարել կրակը մինչև գիշերվա 2-ը։ Զանգակատան վերին հատվածը լրջորեն վնասվել է, իսկ նրա սրածայրը փլուզվել է։

Եկեղեցու ներսում հիմնական կամարները, նախնական տվյալներով, չեն տուժել։ Սակայն զանգակատան հատվածում փայտե գերանները այրվել են, իսկ զանգերը վայր են ընկել։ Ամբողջ շինությանը հասցված վնասի չափերը դեռևս ճշտվում են։

«Սեգալայի տաճար» անունով հայտնի եկեղեցին համարվում է տարածաշրջանի կարևոր պատմական հուշարձան։ Նրա զանգակատան բարձրությունը հասնում է 41 մետրի։ Տաճարում պահվում է նաև XV դարի վերջի - XVI դարի սկզբի արծաթե խաչ, որը ներառված է Ֆրանսիայի պատմական հուշարձանների ռեեստրում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան