Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 16:40 21-02-2023

Թուրքիայի միակ հայկական գյուղում նոր երկրաշարժերի հետևանքով վնասվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը

Թուրքիայի Ալեքսանդրետի (Հաթայ-խմբ) նահանգում նախօրեին տեղի ունեցած ուժգին երկրաշարժերի հետևանքով վնասվել է այդ երկրի միակ հայկական գյուղի՝ Վագըֆի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու զանգակատունը։ Այս մասին տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը։

Հաղորդվում է, որ Ալեքսանդրետի կենտրոնում տեղի ունեցած երկու երկրաշարժերը վախ ու ավերածություններ են առաջացրել։ 6.4 և 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերից առաջինը տեղի է ունեցել Տեֆնայի, իսկ երկրորդը՝ Սամանդաղի շրջաններում։

Երկու երկրաշարժերի պատճառով փլուզվել են նախկին երկրաշարժերից վնասված բազմաթիվ շենքեր, ինչպես նաև նոր ու լուրջ վնասներ են հասցվել այլ շենքերին:

Հայտարարության համաձայն՝ Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը կապ է հաստատել երկրաշարժից տուժած շրջանների հետ և իր օրհնությունն ու ցավակցությունները փոխանցել։ Նախնական տեղեկություններով՝ Մուսա լեռան Վագըֆ գյուղում մարդկային կորուստներ չկան, սակայն գյուղի շինություններն այս անգամ լուրջ վնաս են կրել։

«Վնասվել է գյուղի գողտրիկ Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը, ինչպես նաև մասամբ համալիրի պատերը և նախկին հյուրանոցի պատը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, նախօրեին Թուրքիայի Ալեքսանդրետի նահանգում երկու երկրաշարժ է տեղի ունեցել՝ 6.4 և 5.8 մագնիտուդ ուժգնությամբ։ Ուժգին երկրաշարժի պահին Թուրքիայի նախագահ Էրդողանը գտնվել է Մարաշի անվտանգության վարչության շենքում, որտեղ նույնպես երկրաշարժը զգացվել է։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները