Արտաքին 3 տարի առաջ - 20:00 14-04-2023

Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել է փետրվարյան երկրաշարժերի հետևանքով մահացած մարդկանց թիվը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ փետրվարյան ավերիչ երկրաշարժի հետևանքով մահացածների վերջնական թիվը 50500 է։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Սոյլուն հայտնել է, որ երկրաշարժից հետո փլատակներից հանված 1020 քաղաքացիների աճյունները նույնականացված չեն, որի համար աշխատանքներ են տանում միանգամից մի քանի պետական կառույցներ։

Թուրք պաշտոնյան նշել է, որ երկրաշարժից հետո դրամական փոխհատուցում են ստացել շուրջ 39 հազար մահացածների հարազատներ։ Նրա խոսքով՝ մինչև երկրաշարժից տուժած անձանց բնակարանների տրամադրումը վերջիններս ամեն ամիս գումար են ստանում, որպեսզի կարողանան վճարեն իրենց կեցավայրի վարձը։ Նա նաև հայտնել է, որ այն քաղացիներն ովքեր ապրում են պետության կողմից հատկացված ժամանակավոր կացարաններում, այդ գումարը չեն ստանա։

Թուրքիայի ներքին գործերի նախարարը ասել է, որ փետրվարի 6-ին տեղի ունեցած առաջին երկրաշարժին հաջորդել է ընդհանուր առմամբ 27084 հետցնցում, որոնցից 11050-ը՝ էպիկենտրոն Մարաշ քաղաքում։ Նա միևնույն ժամանակ հիշեցրել է, որ երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած քաղաքացիները մեկ տարվա ընթացքում նոր բնակարաններ կստանան։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը