Արտաքին 2 ամիս առաջ - 21:18 16-08-2026

Շվեյցարիայում ձիաքարշ սայլը բախվել է ծառին. զոհվել է 73-ամյա մի կին, 12 հոգի վիրավորվել է

Շվեյցարիայում ձիաքարշ սայլի վթարի հետևանքով զոհվել է 73-ամյա մի կին, ևս մի քանի մարդ վնասվածքներ են ստացել, հաղորդում է SRF-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Գրաուբյունդեն կանտոնում, երբ մոտ 40 հոգուց բաղկացած զբոսաշրջային խումբը Ռոզեգտալ հովտով էքսկուրսիայից հետո վերադառնում էր Պոնտրեզինա՝ երկու ձիաքարշ սայլերով։

Ճանապարհի վայրէջք ունեցող հատվածում սայլերից մեկի վարորդը նկատել է, որ արգելակները բավարար արդյունավետ չեն աշխատում։ Նա փորձել է երեք ձիով լծված սայլը ուղղել դեպի ճանապարհի ավելի հարթ հատված, որպեսզի նվազեցնի արագությունը։ Սակայն մանևրի սկզբում ձիերից մեկն ընկել է, ինչից հետո վարորդը կորցրել է սայլը կառավարելու հնարավորությունը։

Սայլը մեծ արագությամբ բախվել է ճանապարհի եզրին գտնվող ծառին, իսկ ուղևորների մի մասը դուրս է շպրտվել սայլից։ 73-ամյա կինը ստացել է մահացու վնասվածքներ և տեղում մահացել է։

Տուժածներին Գրաուբյունդեն կանտոնի հիվանդանոցներ են տեղափոխել երեք ուղղաթիռով և շտապօգնության չորս մեքենայով։ Խմբի այն անդամներին, որոնք չեն տուժել, օգնություն են ցուցաբերել Պոնտրեզինայում գործող ճգնաժամային ծառայությունների մասնագետները։

Զբոսաշրջային խմբի բոլոր մասնակիցները Շվեյցարիայի բնակիչներ են։

Վթարի հանգամանքները քննում են դատախազությունը և Գրաուբյունդեն կանտոնի ոստիկանությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան