Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:40 09-04-2025

35 տարի սայլը տեղից չշարժվեց․ ադրբեջանագետը՝ «Նավակ Ճոճողի» «խոստման» մասին

ՔՊ-ական արդեն նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, ով վերջին մեկ ու կես տարում հանդիսանում է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, հայտնել է, որ լիարժեք լծվելու է միության աշխատանքները կազմակերպելուն, ինչը իրենից ենթադրելու է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության աշխատակազմի, տարածքային ստորաբաժանումների, արտերկրյա մասնաճյուղերի կառուցվածքային ձևավորման ամբողջականացում։

Թե ինչ կարելի է սպասել այս ուղղությամբ նախկին պատգամավորի իրականացրած աշխատանքներից, Oragir.News-ը փորձեց հասկանալ Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի հետ։

Նա շեշտեց, թե որքանով կհաջողվի ադրբեջանահայության օրինական իրավունքների պաշտպանությունը դժվար է ասել, քանի որ 35 տարի այդ հարցը պատշաճ կերպով չի քննարկվել։

«Եթե մենք խոսենք ադրբեջանահայության իրավունքների մասին, մենք պետք է հիշենք, որ այդպիսի լսումները եղել են 2020-ին ՀՀ ԱԺ և ԱՀ ԱԺ համատեղ նիստում, բայց պետք է արձանագրենք, որ սայլը միևնույն է մնացել է նույն տեղում։ Ինչքանով արդյունավետ կլինի կամ չի լինի․ ես կարծում եմ ինչպես ընտրությունների ժամանակ, այնպես էլ հասարակական աշխատանքի ընթացքում ամեն ինչը հաշվում են ըստ արդյունքների։ Ավելի քան 35 տարիների ընթացքում մենք պետական մոտեցում ադրբեջանահայ փախստականների հիմնախնդրի լուծման, այդ հիմնախնդրի բանակցային գործընթացում օգտագործման հարցում չենք տեսել։ Դրան էլ ավելացավ արցախահայության խնդիրը, ադրբեջանահայության խնդիրը 35 տարի իր արժանապատիվ տեղը չգտավ բանակցային սեղանին, որը բերեց արցախահայության հարցը»,- նշեց նա։

Այվազյանը պնդում է՝ ադրբեջանահայության խնդիրը վաղուց թերագնահատված հիմնահարց է, թեև դա կարող էր զույգ պետությունների ձեռքում սուր վահան լինել ադրբեջանական քարոզչամեքենայի դեմ։

«Նամանավանդ ավելի արդիականացավ այդ խնդիրը արբեջանական անհիմն պնդումների, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների վերադարձի իրավունքի հետ կապված։ Ադրբեջանահայության, փախստականների իրավունքների խնդիրը լայն շրջանառության մեջ դնել և վերադարձնել։ Ինչքանով է դա արվում։ Ցավոք սրտի պետք է արձանագրենք ամբողջ արցախյան հակամարտության շրջանում ադրբեջանահայ փախստականների և ընդհանրապես Արցախի հարցի վերաբերյալ և հիմա ավելացել է արցախահայության խնդրի նկատմամբ որևէ պետական քաղաքականության տեսլական գոյություն չի ունեցել։

Այս ուղղությամբ որևէ արտաքին քաղաքական քայլ մինչ այսօր ավելի քան 30 տարիների ընթացքում չի ձեռնարկվել։ Ցավոք սրտի այս փաստը պետք է արձանագրենք։ Թե ինչքան կհաջողվի ձեր կողմից մատնանշված հարցի վերակենդանացման փորձը, ես չգիտեմ, որովհետև կարծում եմ, որ կարելի է իրականության մեջ ներկայացնել այս կարևորագույն հարցի վերաբերյալ պետության վերաբերմունքը՝ այն է աջակցել Արցախի վտարանդի կառավարության իր ժողովրդի իրավունքները տարբեր միջազգային ատյաններում պաշտպանելու ուղղությամբ»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան