Թրամփի վարչակազմը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին հատուկ հարցաթերթիկ է ուղարկել՝ պահանջելով հստակեցնել, թե արդյոք նրանք հրապարակայնորեն աջակցում են Վաշինգտոնի արտաքին քաղաքականությանը, ինչպես են սահմանափակում ամերիկյան զինվորականների կողմից տեղական բազաների օգտագործումը և արդյոք համաձայն են Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հայտարարությունների հետ։
Ինչպես հայտնում է Bloomberg-ը փաստաթղթում նաև հարցեր են ներառված ԱՄՆ-ից գնումների, դրանց խոչընդոտող կանոնակարգերին դեմ արտահայտվելու և պաշտպանական բյուջեների վերաբերյալ, ինչը ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից դիտարկվում է որպես ԱՄՆ անվտանգության երաշխիքների դիմաց գաղափարական համաձայնություն պարտադրելու փորձ՝ արմատապես փոխելով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված տրանսատլանտյան հարաբերությունների էությունը։
Թամարա Քալանթարյան