Արտաքին 5 տարի առաջ - 11:50 14-06-2021

ՆԱՏՕ-ն չի «պաշտպանում դաշնակիցներին փողի համար». Բայդեն

ԱՄՆ-ն չի դիտարկում ՆԱՏՕ-ն որպես «փողի համար դաշնակիցների պաշտպանություն», Դաշինքի հիմնական խնդիրն է պաշտպանել իր անդամ երկրներին և պահպանել անվտանգությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բրիտանական Քորնուոլում Մեծ յոթնյակի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում, հաղորդում է CNN-ը:

«Մենք այլևս ՆԱՏՕ-ն չենք տեսնում որպես (դաշնակիցներ) փողի պաշտպանություն: Մենք կարծում ենք, որ ՆԱՏՕ-ն կարևոր է ընդհանուր անվտանգությունը պահպանելու մեր ունակության համար»,- ասել է Բայդենը:

Նա նաև վերահաստատել է ԱՄՆ-ի նվիրվածությունը Դաշինքի հավաքական պաշտպանությանը: «Ես ուզում եմ, որ նրանք իմանան, որ մենք ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը համարում ենք սուրբ պարտականություն»,- ասել է ԱՄՆ նախագահը:

«Ես շուտով մեկնելու եմ Բրյուսել, որտեղ տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Այստեղ ներկաներից շատերը հավաքվելու են այնտեղ բանակցությունների սեղանի շուրջը»,- հավելել է նա:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը