Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 ամիս առաջ - 10:39 15-08-2026

Է․ Ղազարյանի հետ լուրջ քննարկում է եղել․ Բերդի պետը գողականներին համբուրելով է բարևում․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում վերջին միջադեպից հետո լուրջ քննարկում է տեղի ունեցել խմբակցության անդամների և պատգամավոր Էդգար Ղազարյանի միջև։
Քննարկումներից հետո խմբակցությունը որոշել է ներողություն չհնչեցնել, քանի որ դրան կտրականապես դեմ է եղել հենց Էդգար Ղազարյանը՝ հայտարարելով, որ չի պատրաստվում նման քայլի գնալ, քանի դեռ իշխանության ներկայացուցիչներն էլ իր հասցեին վիրավորական և կոշտ արտահայտություններ են հնչեցնում։
Այդուհանդերձ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ խմբակցության ներսում Ղազարյանի պահվածքը միանշանակ չի ընդունվել։



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր թղթակիցը նկատել է, որ ընդմիջումների ժամանակ ԱԺ ճաշարանում կարելի է հանդիպել գրեթե բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների։ Ընդհանուր առմամբ՝ ճաշարանը դարձել է պատգամավորների ոչ պաշտոնական շփումների վայր, որտեղ, նիստերի դահլիճից դուրս, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչները հնարավորություն են ունենում ավելի անկաշկանդ շփվելու։
Իսկ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության դեպքում պատկերն էապես այլ է։
Նոր խորհրդարան մտած 29 հոգանոց խմբակցության անդամները, մեր դիտարկմամբ, ընդմիջման ժամանակ հիմնականում միասին են մնում խմբակցության աշխատասենյակում։ Ավելին՝ նրանց պատվիրած սնունդը ճաշարանից տեղափոխվում է հենց խմբակցության աշխատասենյակ։





«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ պատմեցին, որ «Արմավիր» ՔԿՀ պետ Գարիկ Ծատուրյանն ու տեղակալ Իշխան Հակոբջանյանը ջերմ հարաբերություններ ունեն «գողականների» հետ։ Երբ պաշտոնյաները մտնում են «զոն», ողջագուրվում ու անգամ պաչիկով են բարեւում ՔԿՀ-ի 3-րդ մասնաշենքում իրենց պատիժը կրող, քրեական ենթամշակույթի հայտնի դեմքերից մեկի՝ Արթուր Ասատրյանի՝ Նորագավիթցի Ծուռի հետ։ ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանի եղբայրն էլ ջերմ հարաբերություններ ունի Նվեր Կիրակոսյանի՝ Նորագյուղցի Նվերիկի ու մեկ այլ «ավտարիտետի»՝ Սեւոյի հետ։ Վերջիններիս միջոցով Թադեւոսյանի եղբայրը փորձում է օգնել քրոջը՝ կառավարելու բանտերը։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
18:24 ԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը. Սուրենյանց