ՔՊ֊ի օրոք ի հայտ եկավ մի անվիճելի իրողություն. իրավապահ մարմիններին հետաքրքրում են բացառապես ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարները։
Այսպես, 2021 թվականի սկզբին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) հանրապետական և մայրաքաղաքային սփռման լիցենզավորման մրցույթներում հաղթող ճանաչեց «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ին (,,Ֆրի Նյուզ" հեռուստաալիք)` տալով վերջինիս հեռարձակման իրավունք։
Լիցենզավորման գործընթացում բնականաբար հաշվի է առնվել «Ֆրի նյուզի» ներկայացրած և՛բիզնես պլանը, և՛ նյութատեխնիկական բազան ու բազում այլ առավելություններ։ Սակայն հարկերը վճարելու ժամանակ այդ բոլորը հօդս են ցնդել, և Էդգար Ավագյանի թեթև ձեռքով իր կազմակերպությունը հայտնվել է «հարկային վնաս հայտարարագրած» տնտեսվարողների ցանկում։
Փաստորեն, բացի Ալեն Սիմոնյանից Էդգար Ավագյանն ունի նաև պլան Բ. նա մտերիմ է Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի հետ, ինչն էլ հավանաբար չեզոքացնում է Գագիկ Ծառուկյանի կամ Սամվել Կարապետյանի պես ՊԵԿ֊ի տեսադաշտում հայտնվելու վտանգը։