Ուղիղ եթեր
Արտաքին 1 ժամ առաջ - 20:27 14-08-2026

Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանել ԱԹՍ-ների և դրանց մասերի ներմուծման համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր, որով մաքսատուրքեր է սահմանվում անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման համար: Այս մասին հայտնում են Սպիտակ տնից։

Արժեքի 100% մաքսատուրքը կկիրառվի ազգային անվտանգության համար կարևոր «որոշակի չափի կամ որոշակի հնարավորություններով ԱԹՍ-ների, ինչպես նաև դրանց համար նախատեսված կայանների ու որոշակի կարևոր բաղադրիչների» հետ կապված: Խոսքը վերաբերում է 25 կգ-ից ավելի առավելագույն թռիչքային քաշով և ջերմատեսիլով հագեցած անօդաչու թռչող սարքերին: 25 տոկոս մաքսատուրք կկիրառվի 25 կամ պակաս առավելագույն թռիչքային քաշ ունեցող անօդաչու թռչող սարքերի համար:

Ըստ Թրամփի հրամանագրի՝ 15% մաքսատուրք կսահմանվի Եվրամիությունից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Շվեյցարիայից, Թայվանից և Լիխտենշտեյնից անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման համար: Մեծ Բրիտանիայից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքը կկազմի 10%:

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
10:19 Էդգար Ղազարյանը ներողություն չխնդրեց