Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 1 ժամ առաջ - 19:08 14-08-2026

Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի՝ հօգուտ ՀՀ քաղաքացիների վճիռները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանից ընդդեմ Ադրբեջանի ներկայացված գանգատներից մինչ օրս 9-ն է բավարարել։ Վճիռներից 8-ը ուժի մեջ են մտել, սակայն Ադրբեջանը դրանցից ոչ մեկի պահանջը չի կատարել։ Այս մասին գրում է Հետքը։

««Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով 2015թ. հունիսի 16-ին կայացված վճիռը չի կատարվել, գործն ուժեղացված վերահսկողության ներքո է։ Չնայած վճռից երկար տարիներ են անցել, սակայն անհատական և ընդհանուր միջոցառումները դեռևս ամբողջությամբ չեն իրականացվել։ Չեն լուծվել գույքի կորստի համար արդյունավետ փոխհատուցման և դիմումատուի նախկին տան և գույքի նկատմամբ հասանելիություն ապահովելու հարցերը։

«Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը կայացվել է 2020թ. մայիսի 26-ին։ Ադրբեջանի իշխանությունները ճանաչել էին դիմումատուների իրավունքների խախտումը և հավաստիացրել էին, որ կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նմանատիպ խախտումների կրկնությունը կանխելու համար։ Այնուամենայնիվ, որևէ գործողություն այս առնչությամբ չի կատարվել։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն (ՆԿ) 2025թ․-ի հունիսին կայացած 1531-րդ նիստում այս գործի քննարկման ժամանակ անհատական միջոցառումների վերաբերյալ միջանկյալ բանաձև է ընդունել։ ՆԿ-ն հայտնել է, որ չնայած Կոմիտեի բազմակի կոչերին, վճիռն ուժի մեջ մտնելուց չորս տարի անց Ադրբեջանի իշխանությունները դեռևս որևէ տեղեկատվություն չեն ներկայացրել, որը կվկայեր պահանջվող անհատական միջոցառումների ուղղությամբ շոշափելի առաջընթացի մասին։

Ամենից շատ դիտված

21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
21:15 Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել` Միքայել Սրբազանի գործով
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
20:55 Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ ՆԳՆ