Ներքին 2 տարի առաջ - 18:52 13-12-2023

Ինչպե՞ս են Նոր Հայաստանում հրապարակվում դատարանի վճիռները

Պահպանողական կուսակցության ղեկավար Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է․ «Ինչպե՞ս են Նոր Հայաստանում հրապարակվում դատարանի վճիռները:

Դատարանը վճռի հրապարակման օր է նշանակում և հայտնում, որ այդ օրը վճիռը հրապարակվելու է datalex.am կայքում:

Քանի որ նշանակված է միայն վճռի հրապարակման օրը, սակայն նշանակված չէ ժամը, ապա այդ օրը վճիռն անհասանելի է:

Հաջորդ օրը վճիռը ևս բացակայում է datalex.am կայքում: Վճռով հետաքրքրված անձինք կապվում են վճիռը «հրապարակած» դատավորի աշխատակազմի հետ:

Առավոտյան դատավորի աշխատակազմի Ձայնը խնդրում է իրեն տրամադրել գործի համարը և այն լսելուց հետո պատասխանում է, որ շատ զբաղված է:

Ցերեկը նույն Ձայնը խնդրում է զանգահարել ընդմիջումից հետո:

Ընդմիջումից անմիջապես հետո, Ձայնը կրկին խնդրում է տրամադրել գործի համարը և զարմանում, որ նախորդ անգամ(ներ) չի վերցրել զանգահարողի հեռախոսահամարը: Գործի համարն ու հեռախոսահամարը լսելուց հետո, Ձայնը խոստանում է մինչև աշխատանքային օրվա ավարտը «հրապարակված» վճռի վերաբերյալ «ինչ-որ բան իմանալ»:

Օրվա ավարտին Ձայնն ավետում է, որ «հենց նոր խափանվեց համակարգը» և վճռի վերաբերյալ «ինչ-որ բան իմանալը» տեղափոխվում է հաջորդ օր: Եվ այսպես շարունակ:

Այսպիսին է Նոր Հայաստանում վճիռների հրապարակման կարգը:

Լավն է Նոր Հայաստանը: Լավն են Նոր Հայաստանի Ձայները:

ՀԳ. ԲԴԽ-ին (Բարձրագույն դատական խորհուրդ The Supreme Judicial Council of RA) պատրաստ եմ տրամադրել գործի համարը և հեռախոսահամարը, պայմանով, որ վերջինս միջոցներ ձեռնարկի «հենց նոր խափանված համակարգի» վերագործարկելու համար և Ձայնին ինձանից բարևներ փոխանցի»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ