Ուղիղ եթեր
Ներքին 57 րոպե առաջ - 17:43 14-08-2026

Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

44-օրյա պատերազմի մասնակից Էդուարդ Համբարձումյանը, ով զբաղվում է հակառակորդի խոցված օբյեկտների հայտնաբերմամբ, սոցհարթակներում պարբերաբար պատերազմի վերաբերյալ տվյալներ է հրապարակում, իր տեսանյութերում անդրադառնում հակամարտության հետևանքներին և հայկական կողմի թույլ տված ռազմավարական սխալներին ու համակարգային բացերին։

Օրինակ, վերջին տեսանյութում Էդուարդը նշում է, որ ըստ Գուգլ քարտեզի` 2020-ի սեպտեմբերի 19-ին թշնամին դեռ հավելյալ դիրքեր չէր փորել ու տեխնիկա չէր կուտակել, այսինքն, ըստ այդ քարտեզի, մինչ ամսի 27-ին հարձակվելը, թշնամին 8 օր առաջ կամ այդ 8 օրվա ընթացքում է տասնյակ դիրքեր փորել «Լելե Թեփեյի» թիկունքում:

Արդյունքում՝ ռազմաքաղաքական անհեռանկարային որոշումների պատճառով ամբողջ մեղավորությունը բարդվել է Զինված ուժերի, առանձին զինծառայողների ու հրամանատարների վրա։ Նախկին զինծառայողը մի շարք հարցեր է առաջ քաշում․ ինչո՞ւ թշնամու կուտակումներին առաջինը չենք հարվածել, ինչո՞ւ զորամասերը մինչ պատերազմը հավելյալ ուժերով չեն համալրվել, ինչո՞ւ զորամասերը գոնե պահպանությունից պաշտպանության անցնելու հրամար չեն ստացել։

«Իմանալով, որ թշնամին քթի տակ տանկեր ու հրետանի է կուտակել, մենք ոտքի չենք հանել զորքը, չենք տարել սահմանին կանգնած տղերքին որպես օգնություն, փոխարենը պլացում երգել ենք օրհներգն ու ժամը 22:30 զորքին ասել բարի գիշեր...»,- գրել է Էդուարդ Համբարձումյանը՝ հավելելով, որ այդ ամենը հասանելի է և փաստավորված։

Թեմայի շրջանակում Oragir.News-ի հետ զրույցում Էդուարդ Համբարձումյանը հավելեց, որ քարտեզները հիմնված են բաց աղբյուրների, լրատվական զեկույցների, փաստաթղթերի, արբանյակային լուսանկարների և տեսանյութերի վերլուծության վրա, որոնք հասանելի են բացարձակապես բոլորին, պարզապես պետք է տեղանքին տիրապետել և օգտվել google earth քարտեզից, որտեղ ժամանակացույցը լինում է հետ ու առաջ տալ։

«Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել եմ ու տեղորոշել անձամբ, սեփական նախաձեռնությամբ, որտեղ դժվարացել եմ, աջակցնել են պատերազմի մասնակից ընկերներս»,- ասաց նա։

Մեր հարցին, թե բազմաթիվ տվյալներ եք հրապարակում, դրանց հետ կապված ՊՆ-ից երբևէ արձագանքե՞լ են՝ որևէ տեղեկատվության հերքում, պնդում կամ հակադարձում եղե՞լ է, պատասխանեց, որ ոչ մի անգամ ՊՆ-ն չի անդրադարձել, առավել ևս արձագանքել դրանց։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
19:10 ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
21:15 Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել` Միքայել Սրբազանի գործով