Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 21:42 30-10-2021

Անձամբ Սամվել Բալասանյանին չեմ ճանաչում, սակայն նա երբևէ աչքի չի ընկել իր քաղաքական սկզբունքայնությամբ․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տարբեր գործիչներ զարմացած և զայրացած են Գյումրիում «Բալասանյան» դաշինք և «ՔՊ» կոալիցիա կազմելու փաստից։ Անձամբ Սամվել Բալասանյանին չեմ ճանաչում, սակայն նա երբևէ աչքի չի ընկել իր քաղաքական սկզբունքայնությամբ։ Նա իր ողջ գործունեության ժամանակ, ինչպես հայաստանյան տասնյակ այլ գործիչներ, «ճիշտ» է կողմնորոշվել և եղել այդ պահի իշխանության կողմը։ Զարմանալի էր նույնիսկ, որ նա համարձակություն էր ունեցել Գյումրու ընտրություններին «հակադրվել» իշխանությանը և հանդես գալ «ընդդիմադիր» դաշինքով։

Հարց է առաջանում, հնարավո՞ր էր արդյոք, որ Սամվել Բալասանյանը հակադրվեր «ՔՊ»-ին և դաշինք կազմեր ընդդիմադիր խմբակցության հետ։ Այո, բայց միայն այն դեպքում, եթե զգար, որ ընդդիմությունը օր օրի ուժեղանում է և իշխանության օրերը հաշված են։ Իսկ ինչ կպատահեր, եթե հանկարծ Սամվել Բալասանյանը «հերոսություն» կատարեր։ Հաջորդ իսկ օրը, ՀՔԾ-ն քրեական գործ կհարուցեր նրա, կամ նրա ընտանիքի որևէ անդամի նկատմամբ, կհրապարակվեր «առերևույթ» հանցագործության մասին դատախազության հայտարարությունը և Սամվել Բալասանյանը կկալանավորվեր»։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»