Մամուլ 2 ամիս առաջ - 08:50 14-08-2026

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը պաշտոնից հեռացել է վիրավորված և նեղացած

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռացումը իշխանական շրջանակներում բավական լարված իրավիճակ է ստեղծել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գրիգորյանը պաշտոնից հեռացել է վիրավորված և նեղացած։

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ երեկ վաղ առավոտից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձել է համոզել Արմեն Գրիգորյանին չհեռանալ և առաջարկել է նրան շարունակել աշխատանքը՝ որպես իր գլխավոր խորհրդական։ Սակայն Գրիգորյանը կտրականապես մերժել է առաջարկը։
Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանը մինչև վերջին պահը համաձայնել է հեռանալ ԱԽ քարտուղարի պաշտոնից, սակայն Նիկոլ Փաշինյանը, չնայած իշխանական շրջանակների ներսում հնչած հակափաստարկներին, չի փոխել իր որոշումը։

Միևնույն ժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Ալեն Սիմոնյանի՝ նոր պաշտոնում նշանակվելու մասին իշխանական շրջանակներում նախապես որևէ տեղեկություն չի եղել։ Թիմակիցներից շատերը նույնիսկ չեն պատկերացրել, որ նման որոշում կարող է կայացվել այսքան կարճ ժամանակահատվածում։
Ավելին՝ մեր տեղեկություններով՝ թիմակիցներին վստահեցվել էր, որ Ալեն Սիմոնյանը բավական երկար ժամանակով հեռանալու է կառավարական ասպարեզից և ակտիվ քաղաքական գործընթացներից դուրս է գալու։

Արդյունքում իշխանական թիմում, մեր աղբյուրների փոխանցմամբ, բավական լարված իրավիճակ է ստեղծվել։ Թե հատկապես ինչ հանգամանքներում է կայացվել Արմեն Գրիգորյանին պաշտոնից հեռացնելու և նրա փոխարեն Ալեն Սիմոնյանին նշանակելու վերջնական որոշումը, դեռևս քննարկման առարկա է իշխանական շրջանակներում։ Շատերը համարում են, որ հեղափոխության ակունքներում կանգնած Արմեն Գրիգորյանին նեղացնելը ճիշտ չէր»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան