Հոլիվուդում ծայրահեղ նիհար լինելու միտումների ֆոնին, Արիանա Գրանդեի օրինակից հետո, Ուենսդեյ սերիալի աստղ Ջեննա Օրտեգան անհանգստացրել է իր երկրպագուներին, քանի որ Esquire-ի նոր տեսահոլովակում նա նկատելիորեն նիհարել է, քան մեկ տարի առաջ էր։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը իր հարցազրույցի ընթացքում դերասանուհին անկեղծացել է, որ մանկության տարիներին նկարահանման հրապարակում ամբողջ օրն անցկացնում էր առանց ուտելու կամ նույնիսկ մի կում ջուր խնդրելու՝ պարզապես ոչ ոքի չանհանգստացնելու ցանկությունից ելնելով։
Թամարա Քալանթարյան