Մամուլ 4 տարի առաջ - 08:59 24-11-2021

Միասնական տոմսային համակարգն անհանգստացրել է վարորդներին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի հասարակական տրանսպորտի վարորդները խիստ անհանգստացած են. պատճառը քաղաքապետարանի հայտարարած միասնական տոմսային համակարգի ներդրման եւ ֆինանսական օպերատոր ընտրելու բաց հրապարակային մրցույթն է: Պարզվում է՝ այս համակարգի ներդրումից հետո հանրային տրանսպորտի վարորդները կհայտնվեն խոշորացույցի տակ: Փոխադրողների միության ղեկավար Հրանտ Եղիազարյանի խոսքով՝ չի բացառվում, որ այս թեմայի շուրջ առաջիկայում վարորդները բողոքի ակցիաներ իրականացնեն:

«Եթե տեղադրեն այդ սարքավորումները, ապա վարորդները «սեւ աշխարհից» դուրս կգան եւ կմտնեն սպիտակ դաշտ, կսկսեն թափանցիկ աշխատել: Չէ, ճիշտ հասկացեք, իրենք թալանչի, գող, ավազակ չեն, այլ ընտանիք պահելու խնդիր են լուծում, օրվա քրտինքով աշխատող մարդիկ են: Շատ լավ եք անում, համակարգ եք փոխում, բայց… շուկան ուրիշ բան է ասում, գնում եմ տունը, կինս իմ առաջ ուրիշ պահանջներ է դնում, չեմ կարողանում ապահովեմ»,- իրավիճակը ներկայացրեց Եղիազարյանը: Մյուս կողմից՝ նկատենք, որ հանրապետությունում վարորդի խիստ պակաս կա, ինչը, մասնագետների խոսքով, պայմանավորված է ցածր աշխատավարձով:

«Տարիներ առաջ ես նույն միկրոավտոբուսի վրա ունեի երկու վարորդ, իրենք հերթափոխով էին աշխատում, հանգստանում էին, կենցաղը կարգավորված էր, որովհետեւ եկամուտ կար, իսկ հիմա եկամուտ չկա, այդ մարդիկ իրենց գլխի ճարը տեսել են, մի մասը հանրապետությունից դուրս աշխատանք է գտել, աշխատում է, իսկ ով ի վիճակի չէր գնալու, մնացել, այստեղ է աշխատում… Տխուր է, իսկ ամենատխուրն այն է, որ մեր այս իշխանավորները ծույլիկ են, -3 կարելի է նշանակել իրենց, առարկան չեն պատկերացնում, էլի»,- վրդովվեց մեր զրուցակիցը»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ