Մամուլ 2 ամիս առաջ - 08:35 13-08-2026

«Հրապարակ». Ինչու է «Վարչաբենդ» խումբը պասիվ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երգիչ Հայկ Ստվերը, որը 2018-ին կատարում էր հեղափոխության խորհրդանիշ դարձած «Իմ քայլը» երգը, չի կարողանում աշխատանք գտնել։

«Հեղափոխությունից հետո ինձ համար աշխատանք գտնելը մեծ խնդիր է դարձել, որտեղ գնում եմ, որ աշխատանքի ընդունվեմ, մերժում են, քանի որ այդ ակումբների մեծ մասը քաղաքական որևէ ուժի ներկայացուցիչներից մեկին է պատկանում»։

Հարցին՝ այդ հարցով չի՞ փորձել Նիկոլ Փաշինյանին դիմել, նա պատասխանեց․ «Մի անգամ ասել եմ նենց թեթև, բայց էնպես չեմ ասել, որ օգնության կարիք ունեմ, ուղղակի ասել եմ, որ աշխատանք չեմ գտնում։ Ես ինձ անհարմար կզգայի, որ աշխատանք գտնելու հարցում օգնություն խնդրեի»։

Անդրադառնալով «Վարչաբենդ» խմբին, որտեղ ինքը, որպես հրավիրված անդամ, մեկ երգ է երգում, նշեց, որ խումբն այս շրջանում պասիվ է. «Որքան ժամանակ է՝ խմբից տեղեկություն չունեմ, ընտրություններից հետո ոչ մի անգամ չենք հավաքվել, փորձեր չենք անում, երևի «Վարչաֆեսթ 2026»-ին էլ չենք մասնակցի, այլապես այս փուլում ակտիվ փորձեր կանեինք»։

Նշենք, որ Հայկ Ստվերը բարձրտեխնոլոգիական արդյունաբերության արդեն նախկին նախարար Մխիթար Հայրապետյանի եղբայրն է»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան