Գյումրիի փողոցներն օրեցօր ավելի են նմանվում քանդված ու անտեսված տարածքների։ Քաղաքի բազմաթիվ հատվածներում ճանապարհները ոչ միայն ասֆալտապատված չեն, այլև փոշու մեջ են կորած։ Մեքենաների անցուդարձից բարձրացող փոշին պատում է փողոցները, տները, խանութներն ու անցորդներին։
Քաղաքով շրջելիս տպավորություն է ստեղծվում, թե Գյումրիում հետպատերազմական վիճակ է։ Փողոցները քանդված են, տեղ-տեղ՝ փոսերով ու փլված ասֆալտի մնացորդներով, իսկ որոշ հատվածներում ճանապարհի փոխարեն կարելի է տեսնել փոշոտ, քարքարոտ ու դժվարանցանելի տարածքներ։
Գյումրին զբոսաշրջային քաղաք ներկայացնելու պայմաններում այս տեսարանները հատկապես հակասական են․ քաղաք մտնող մարդուն դիմավորում են ոչ միայն պատմական շինություններն ու մշակութային միջավայրը, այլև փոշու մեջ կորած, քանդված ու խրամատների վերածված փողոցները։
Մանրամասները՝ տեսանյութում։