Եղանակների փոխվելուն պես Գյումրիում որոշ թաղամասերի բնակիչների համար սկսվում է քաոսը։ Բանն այն է, որ փողոցները քանդված են, իսկ բնակիչները հույս չունեն, որ երբևէ իրենց փողոցներն էլ կբարեկարգվեն։
Գյումրիի Շիրակացի փողոցը այն փողոցներից է, որի կառուցման ժամկետները մի քանի անգամ շեղվել են։
Oragir.News-ը այս թաղամասից և Գյումրիի ամենամեծ թաղամասերից մեկի` Անի թաղամասի բնակիչներից պարբերաբար ստանում է ահազանգեր, որ անձրևի ու ձյան տեղումների ժամանակ փողոցները դառնում են անանցանելի։
Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` Գյումրիի փողոցները կրկին բարվոք վիճակում չեն, շինաշխատանքները նոր են վերսկսվել, իսկ թե երբ կավարտվեն հայտնի չէ։ Քաղաքացիների համար անտրամաբանականն այն է, որ փողոցաշինական աշխատանքների մասին սկսում են մտածել հենց ձմռան շեմին։
Տեսանյութ։