Ներքին Արտաքին 2 ամիս առաջ - 21:29 12-08-2026

Ուկրաինայի և Հայաստանի հարաբերությունները ավելի կառուցողական են դառնում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին՝ նշելով, որ Կիևի և Երևանի միջև հարաբերություններն ամրապնդվում են։

«Այժմ Ուկրաինայի և Հայաստանի միջև հարաբերությունները դառնում են էլ ավելի կառուցողական, և կարևոր է, որ մեր միջև կա մշտական երկխոսություն»,- իր թելեգրամյան ալիքում գրել է Զելենսկին։

Ըստ նրա՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Զելենսկու՝ վերջերս Հայաստան կատարած այցի արդյունքները, ինչպես նաև հետագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները։

Ուկրաինայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ Կիևա-Պեչորյան լավրայի հիմնադրման 975-ամյակի առթիվ հղած շնորհավորանքների համար՝ այդ ամսաթիվը կարևոր համարելով ամբողջ տարածաշրջանի քրիստոնյաների համար։

«Պայմանավորվել ենք նաև հետագայում կապի մեջ լինել»,- հավելել է Զելենսկին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»