ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում անցկացված միջոցառման ժամանակ տեսախցիկների առաջ փակել է աչքերը և որոշ պահերի քնած դիրք ընդունել։ Կադրերը լայն քննարկման են արժանացել։
Միջոցառման ընթացքում Թրամփը ստորագրել է մանկական պատվաստումների վերաբերյալ առաջարկությունների վերանայմանը վերաբերող գործադիր հրաման։
Հոլովակի տարածման հետ մեկտեղ, սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում կրկին քննարկումներ են սկսվել նախագահի առողջական վիճակի վերաբերյալ։
Թամարա Քալանթարյան