Ներքին 1 ամիս առաջ - 18:38 11-08-2026

ՀՀ Անկախության հռչակագրին հղման վերացումից հետո Բաքուն կհրաժարվի խաղաղության համաձայնագրի ստորագրումից. Ղազարյան

Լսելով տիկին Ջուլհակյանի ելույթը՝ ես հասկացա, որ նրա թեկնածությունը ոչ միայն խոցելի է, այլև վտանգավոր։ Նա սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգության համար։ Այս մասին օգոստոսի 11-ին ԱԺ նիստում, պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է ընդդիմադիր «Հզոր Հայաստան» դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը, նկատի ունենալով վերոնշյալ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնին առաջադրված «ՔՊ» կուսակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին։

Բանն այն է, որ Ջուլհակյանը, ԱԺ ամբիոնից ունեցած իր ելույթի ընթացքում, հայտարարել է, որ նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղումը չի լինելու։

Ղազարյանը շեշտեց, որ Անկախության հռչակագրին հղումից հրաժարվելը կհանգեցնի Հայաստանի՝ որպես պետության, վերացմանը։

«Այն պահին, երբ դա տեղի ունենա, Հայաստանի Հանրապետություն կոչվող պետությունը պարզապես կդադարի գոյություն ունենալ»,- հայտարարել է պատգամավորը։

Ղազարյանը պարզաբանեց, որ դրանից հետո Ադրբեջանը կկարողանա ուղիղ հայտարարել՝ այն պետությունը, որի արտգործնախարարը 2025 թվականին նախաստորագրել էր խաղաղության համաձայնագիրը, այլևս գոյություն չունի։ Հետևաբար, նրա կարծիքով, Ադրբեջանն այլևս պարտավորություն չի ունենա Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու։

Նա կոչ է արել «ՔՊ»-ի ներկայացուցիչներին զգոնություն ցուցաբերել՝ ընդգծելով, որ Հայաստանը նաև իրենց պետությունն է։

Ամենից շատ դիտված

22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
22:00 Պետությունը՝ եկեղեցու դատավորի դերում. զեկույց, որը խախտում է Սահմանադրությունը
22:07 Մոսկվան չի վերացնում հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի արգելքը