Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 2 ամիս առաջ - 12:08 11-08-2026

Մարզպետացուների պայքարը թեժանում է․ «Վիզ դրեցի»` չգնահատեցին. մարզպետի ողբը․ Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Փաշինյանը ձգում է Կոտայքի մարզպետի թափուր պաշտոնը համալրելու գործընթացը, ինքնառաջադրվողների միջեւ թեժ պայքար է ընթանում։ Երեկ տեղեկացանք, որ այդ պաշտոնի վրա աչք ունի նաեւ Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը: ՔՊ-ական նախկին պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանն ու Վաղարշակ Հակոբյանն են փորձում առաջ տանել նրա թեկնածությունը, քանի որ Ծաղկաձորում էլիտար շենքեր կառուցելու համատեղ բիզնես ունեն եւ կարծում են, որ եթե քաղաքապետը մարզպետ դառնա, իրենց բիզնես գործունեությունն անխափան կծավալեն մարզում»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի է, որ իշխանությունը մտադիր է վերակազմակերպել մարզպետարանների համակարգը, վերացնել մարզպետաց դասը՝ տեղերում սահմանափակ լիազորություններով ներկայացուցիչներ դնելով՝ գուբերնիաների համակարգ ձեւավորելով։ Արդեն սկսվել է տեղական իշխանիկների լիազորությունները կրճատելու գործընթացը, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել գործող մարզպետների շրջանում։
Իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ հատկապես չի հանգստանում Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, որտեղ նստում` վրդովված բողոքում է, որ ոչ միայն ընտրություններին է «վիզ դրել», այլեւ հակաեկեղեցական պայքարում է ամեն ինչով աջակցել՝ խայտառակելով իրեն, եւ արժանի էր խորհրդարան մտնելուն։



«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, պաշտոնական Մոսկվան մոտ մեկ ամիս ժամանակ է տվել Նիկոլ Փաշինյանին՝ կա՛մ կողմնորոշվեք ԵՄ-ԵԱՏՄ ընտրության մեջ, կա՛մ սկսում ենք ռեպրեսիաների երկրորդ՝ ավելի դաժան փուլը։ Թե ինչ նկատի ունեն, եւ ինչ է սպասվում բացի տնտեսական սանկցիաներից եւ արտահանման սահմանափակումներից, մեր աղբյուրները լավատեղյակ չէին միայն մի քանի կցկտուր օրինակ նշեցին, որոնց մասին սարսափով էին խոսում։
Առաջինը հայ խոպանչիների հարցն է, որը Պուտինը չորով դնելու է եւ դեպորտ է անելու իր երկրից:
Երկրորդ․ օդային տարածքը փակելն է:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան