Արտաքին 2 ամիս առաջ - 18:27 09-08-2026

Թեհրանը գիտի, թե ինչ հզոր հարված կհասցնի իրեն Իսրայելը. Նեթանյահուն սպառնացել է

Իսրայելը մերժում է Գազայի հատվածի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետից բաղկացած ծրագիրը և զորքերը դուրս չի բերի պաղեստինյան անկլավից մինչև «ՀԱՄԱՍ»-ի իրական զինաթափումը, և դա պետք է ներառի բոլոր զենքերը՝ ծանր, թեթև և ցանկացած այլ: Այսպիսի հայտարարություն է տարածել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ հրեական պետության կառավարության նիստում։ Ըստ Նեթանյահուի` Իսրայելը քննարկում է այս հարցը ամերիկյան վարչակազմի հետ. «Նրանք գաղափարներ ունեն, որոնցից մի քանիսը մեզ համար ընդունելի են, ոմանք՝ ոչ, և մենք գիտենք, թե ինչպես պաշտպանել մեր դիրքորոշումը», հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։

Վարչապետն ընդգծել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը «կշարունակի գործել Գազայի հատվածից եկող սպառնալիքների դեմ»՝ ուղղված իսրայելցի զինվորականների և քաղաքացիների դեմ։

Իսրայելի վարչապետը նաև ասել է, որ «մեծապես արժևորում է ԱՄՆ-ի հետ պատմական գործընկերությունը միջուկային զենք ձեռք բերելու Իրանի փորձերի դեմ պայքարում։ Եվ ես ուզում եմ կրկին ընդգծել՝ համաձայնագրով կամ առանց համաձայնագրի Իրանը միջուկային զենք չի ունենա, քանի դեռ ես վարչապետ եմ»։

Ըստ Նեթանյահուի, վերջին շաբաթներին «Իրանը հարձակվում է տարածաշրջանի երկրների վրա՝ նույնիսկ դրանից դուրս, բայց կա մի երկիր, որի վրա նա չի հարձակվում՝ Իսրայելը»: Նրա կարծիքով՝ դա պայմանավորված է նրանով, որ Թեհրանը «գիտի, թե ինչ հզոր հարված կհասցնի իրեն Իսրայելը, եթե դա անի»։

Իսրայելի կառավարության ղեկավարն ասել է, որ իր օրոք պաղեստինյան պետություն չի ստեղծվի «ոչ Գազայում, ոչ Հրեաստանում և Սամարիայում (Արևմտյան ափ-խմբ.)»: Նրա խոսքով, Իսրայելի անվտանգությունը «բանակցությունների առարկա չէ», և երկիրը կպաշտպանի իր շահերը նույնիսկ ամենամոտ դաշնակիցների հետ հարաբերություններում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի